Մեր մասին

Picnic.amBemel production-ի նախագծերից մեկն է, որը հիմնադրվել է 2018 թվականին: Այն այսօր հանդես է գալիս որպես առանձին միավորում՝ իր կանոնադրությամբ և ձևաչափով: Այն առաջարկում է ժամանցի, հանգստի, տուրիզմի ինքնատիպ ձևաչափ: Բացօթյա միջոցառումների կազմակերպում և սպասարկում ՀՀ-ում գտնվող ցանկացած մարդուն հասանելի բնության գրկում, ինչպես նաև ոչ ռեստորանային միջավայրում (ամառանոցներ, բնության գրկում գտնվող հանգստի գոտիներ, տանիքներ և այլն) մատուցել ռեստորանային ծառայություններ:

Բացի ռեստորանային ծառայություններից Picnic.am-ն առաջարկում է ժամանցի բազմաթիվ տարբերակներ: Տուրիզմ- առաջարկում ենք անցկացնել օր Picnic.am-ի աշխատանքային խմբի հետ, որտեղ զբոսաշրջիկների հետ միասին գյուղական բնակավայրերից ձեռք ենք բերում էկո մթերք և բնության գրկում պատրաստում, ճաշակում, որից հետո անց է կացվում հայկական ժողովրդական բակային խաղերի մրցույթ: Picnic.am-ն առաջարկում է դպրոցական էքսկուրսիաներ, ընտանեկան, կոլեկտիվ և ընկերական հավաքույթներ բնության գրկում կամ քաղաքից դուրս գտնվող ամառանոցներում, ինչպես նաև ծննդյան, կնունքի, նշանադրության, հարսանեկան միջոցառումներ: Picnic.am-ի թիմը համալրված է պրոֆեսիոնալ մասնագետներով: